Հասարակություն

Չօգտագործվող տրանսպորտային միջոցները կամրացվեն ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 92-Ա որոշման համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների չօգտագործվող տրանսպորտային միջոցները ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Որոշման հավելվածի ցանկում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ

  • Որոշման հավելվածում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների նույնացման համարանիշը (VIN) սխալ է նշված, որի պատճառով այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետում չեն իրականացվել, հետևապես այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է
  • Որոշման հավելվածի ցանկում կատարել փոփոխություն, լրացնել ճշգրտված նույնացման համարանիշները (VIN) և
  • Որոշման 2-րդ կետով սահմանված՝ գույքի հանձնման-ընդունման ժամկետը ենթարկել փոփոխության։

Կարդացեք նաև

Back to top button