ԿարևորՄիջազգային

Իսրայելը կրկին հարվածեց Լիբանանին՝ Հեզբոլան զինաթափելու կառավարության որոշման ֆոնին

Անցած գիշեր Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում Հեզբոլայի ենթակառույցներին՝ մասնավորապես զինապահեստներին եւ հրթիռային կայանքին, իր գործողության մասին հայտնում է ՑԱՀԱԼ-ը թելեգրամյան ալիքում։

Լիբանանյան աղբյուրները նշում են, որ իսրայելական հարվածից զոհվել է մեկ դեռահաս։

Թել Ավիվը այս հարվածը տեղի է ունեցել զինված խմբավորումներին զինաթափելու Լիբանանի կառավարության որոշումից հետո։ Երկուշաբթի օրը հինգժամանոց քննարկումից հետո երկրի կառավարությունը  հանձնարարել էր երկրի զինված ուժերի հրամանատարությանը՝ մինչեւ տարեվերջ մշակել երկրում գործող զինված խմբավորումների զինաթափման ծրագիր։ Այս որոշումը նախեւառաջ ուղղված է շիական Հեզբոլայի դեմ։

Որոշումից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը տեսաուղերձով հայտարարել էր, որ իրենք կտրականապես հրաժարվում են հանձնել զենքը՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին մեղադրելով լիբանանյան կառավարության վրա ճնշում գործադրելու մեջ։

Երկրի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել էր, որ զենք կարող են կրել միայն Լիբանանի բանակը, ներքին անվտանգության ուժերը, ընդհանուր անվտանգության վարչությունը, պետական անվտանգության գլխավոր վարչությունը, մաքսային ծառայությունն ու համայնքային ոստիկանությունը։ Նա նաեւ նշել էր, որ կառավարությունը ընդունել է ԱՄՆ-ի «ճանապարհային քարտեզը»՝ ուղղված Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի երկարաձգմանն ու ամրապնդմանը։ Հրադադարն ուժի մեջ է մտել 2024թ․ նոյեմբերի 27-ին։

Միաժամանակ փորձագետները կասկածում են, որ Լիբանանի բանակին կհաջողվի զինաթափել Հեզբոլան։

«The New York Times»- ի տվյալներով՝ Բեյրութում լուրջ հույսեր ունեն, որ շարժման կողմնակիցները՝ Լիբանանի հարավում բնակվող շիական համայնքը, կստիպի խմբավորմանը զինաթափվել, քանի որ Իսրայելի հետ նոր պատերազմ չի ուզում։

Լիբանանի քաղաքական գործիչները, որոնք Reuters- ի հետ զրույցում խնդրել են չհրապարակել իրենց անունը, մտավախություն են հայտնել, որ կառավարության որոշման մեջ հստակ ձեւակերպումներ բացակայությունը Իսրայելին կարող է դրդել նոր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։

Մինչեւ այժմ Լիբանանի կենտրոնական իշխանությունները փորձում են ժամանակ շահել առանց Հեզբոլլայի առջեւ հստակ ու պարտադիր պահանջներ դնելու բավարարել ամերիկյան պահանջները։ Կառավարությունը մտահոգություն ունի, որ խմբավորումը զինաթափելու քայլը կարող է խորացնել լիբանանյան հասարակության մեջ առկա համայնքային պառակտումը։

Կարդացեք նաև

Back to top button