
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնության են եկել առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում»,- ասել է նա։
Նախագահի օգնականը հայտնել է, որ հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն անդրադարձել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարին, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։




