ԿարևորՔաղաքական

Իրանի նախագահը պլանավորում է Հայաստան այցելել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան, tahlilbazaar.com-ի հետ զրույցում ասել է երկրի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:

«Նախագահը մեկնել է Իրաք, Պակիստան, Ադրբեջան, Կատար և Օման, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի նաև Հայաստան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

«Մեր տարածաշրջանային հարաբերությունները կարողացել են երկրի արտաքին քաղաքականությունը լավ դիրքում պահել»,- հավելել է Արաղչին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահի հետ և պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Կարդացեք նաև

Back to top button