
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-11-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Oգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։




