ԿարևորՄիջազգային

Ազդակներ Թրամփից Պուտինին եւ Պուտինից Թրամփին. Ուիթքոֆի հանդիպումը Կրեմլում

Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Կրեմլում տեւել է մոտ երեք ժամ։

«Մեր կողմից, մասնավորապես՝ ուկրաինական հարցի շուրջ, որոշ ազդակներ են փոխանցվել։ Համապատասխան ազդակներ ստացել ենք նաև նախագահ Թրամփից»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն էր Մոսկվա։ Նախորդը եղել էր ապրիլին։

«Այժմ իրավիճակն այնպիսին է, որ մեր նախագահն ամբողջական տեղեկատվություն ունի՝ մեր կողմից փոխանցված ազդակները և նախագահ Թրամփի կողմից ստացվածները։ Իսկ Թրամփին դեռևս չեն զեկուցել այսօրվա հանդիպման արդյունքների մասին։ Հետևաբար, ես կցանկանայի զերծ մնալ ավելի մանրամասն մեկնաբանություններից»,- ասել է նա։

Ուշակովը նշել է, որ հավանաբար հնարավոր կլինի հանդիպման արդյունքները մեկնաբանել, երբ հատուկ բանագնացը նախագահ Թրամփին կզեկուցի այսօրվա զրույցի մանրամասները։

Կարդացեք նաև

Back to top button