ԿարևորՀասարակություն

Գարիկ Գալեյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման. Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց փաստաբանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտեց 1,5 տարի ազատազրկման, գրել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Դատարանը մասնակի բավարարել է փաստաբանի բողոքը՝ նրա ազատազրկման ժամկետը կրճատելով վեց ամսով։

Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածի հատկանիշներով։

Ավելի վաղ՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի բնակիչ Գ. Գալեյանը, եղբոր և մի խումբ անձանց հետ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ.Ս.-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետև իր եղբոր և մի շարք անձանց հետ հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս.-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Գարիկ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։

Կարդացեք նաև

Back to top button