ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Սերդար Բերդիմուհամեդովը ողջունելով Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:

Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button