ԿարևորՍպորտ

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ գործադիր կոմիտեն 46-ամյա Եղիշե Մելիքյանին նշանանակել է ֆուտբոլի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ նրա հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2026 թ. նոյեմբերը։

«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»,- ասել է Եշիշե Մելիքյանը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտել է, որ ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը:

«Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ»,- ասել է նա։

Արմեն Մելիքփեկյանը հույս է հայտնել, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների:

Կարդացեք նաև

Back to top button