ԿարևորՀասարակություն

«Sunrise in Armenia» ֆիլմը ներկայացված է Paramount Pictures-ի միջազգային հեռուստածրագրերում

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ BBC-ի նկահարանած «Sunrise in Armenia» ֆիլմը ներկայացված է Paramount Pictures-ի միջազգային հեռուստածրագրերում:

Ֆիլմը, որը պատմում է Հայաստանի բնության, մշակութային ժառանգության ու առանձնահատկությունների մասին, հեռարձակվել է բարձր դիտողականություն ունեցող հաղորդումների շարքում և հասել 98.5% դիտման ցուցանիշի՝ գերազանցելով համաշխարհային միջին մակարդակը։

«Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը ոլորտի զարգացման համար»,- ասված է Զբոսաշրջության կոմիտե տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button