
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը։
Երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուբիոն և Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանը երբևէ զարգացնի կամ ձեռք բերի միջուկային զենք, նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հեռախոսազրույցի մասին մինչ այս հաղորդագրություն չի տարածել։
Նրանք նաև քննարկել են Գազայի հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը ավարտելու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև Սուդանի շարունակվող հակամարտությունը։




