ԿարևորՀասարակություն

Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը դիմել է ոստիկանություն․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ

Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ արձակված կրակոցի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը` Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։

Տուժածներ չկան։ Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։ Այսքանը»,- գրել է Ասատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button