ԿարևորՄիջազգային

Գազայի պատերազմն այլեւս արդար չէ. իսրայելցի նախկին բարձրաստիճան սպաների նամակը

Իսրայելցի շուրջ 600 բարձրաստիճան սպաներ ու գեներալներ, այդ թվում ԶՈւ գլխավոր շտաբի երեք նախկին պետեր, հետախուզության՝ «Մոսադի» երեք նախկին ղեկավարներ, հակահետախուզության նախկին հինգ պետեր ու դիվանագետներ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նեթանյահուի վրա ճնշում գործադրելու եւ Գազայում ռազմական գործողությունների դադարեցնելու նպատակով, հայտնում է RFI-ն։

Նամակի հեղինակները զգուշացնում են, որ պատերազմի շարունակությունը Իսրայելին սպառնում է ինքնության կորստով։

France-Presse-ը հայտնում է, որ նամակը հրապարակվել է օգոստոսի 4-ի լույս գիշերը։

Նամակի հեղինակների կարծիքով՝ Իսրայելի բանակն արդեն հասել է ռազմական ճանապարհով հնարավոր երկու հիմնական նպատակների՝ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները եւ վերացրել դրա վարչական կառավարումը Գազայում։ Այժմ, ըստ նրանց, եկել է քաղաքական կարգավորման ժամանակը։

«Դադարեցրեք պատերազմը, վերադարձրեք պատանդներին, դադարեցրեք տառապանքները եւ ձեւավորեք տարածաշրջանային եւ միջազգային կոալիցիա, որը կօգնի բարեփոխված Պաղեստինյան ինքնավարությանը Գազայի բնակիչներին եւ բոլոր պաղեստինցիներին առաջարկել այլընտրանք ՀԱՄԱՍ-ին եւ նրա մռայլ գաղափարախոսությանը»,- հորդորում են նախկին բարձրաստիճան ուժայինները։

Կարդացեք նաև

Back to top button