ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ից։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button