ԿարևորՄիջազգային

Ավստրալիայի արևելքում առատ ձյուն է տեղացել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգներում շաբաթավերջին գրանցվել է անբարենպաստ եղանակ՝ ուժեղ ձյունով, անձրևներով և փոթորիկներով, գրում է Reuters-ը։

Նոր Հարավային Ուելսի հյուսիսում տեղացել է մինչև 40 սմ ձյուն՝ ամենաառատը վերջին տասնամյակների ընթացքում։

Ձյուն է տեղացել նաև Քվինսլենդում՝ առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, շուրջ 100 մեքենա՝ արգելափակվել, իսկ փոթորիկները վնասել են շենքեր։ Ոստիկանությունը հայտնել է, որ ջրհեղեղի պատճառով անհետացել է 20-ամյա մի կին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք նաև

Back to top button