
Մոսկվայում մեկնարկել է դատավարությունը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա կատարված ահաբեկչության գործով, որի հետևանքով 147 մարդ զոհվել էր, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, գրում է BBC-ին։
Դատապարտվում է 19 անձ, այդ թվում՝ հարձակման 4 անմիջական մասնակից՝ Տաջիկստանի քաղաքացիներ, և նրանց 15 ենթադրյալ հանցակիցներ։
Իրավապահները հարձակման կազմակերպման մեջ մեղադրում են «Իսլամական պետություն-Վիլայաթ Խորասան» խմբավորմանը, միաժամանակ օտարերկրյա հետախուզական ծառայություններին, որոնք գործել են «Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության շահերից ելնելով»։
Հարձակումը տեղի էր ունեցել 2024-ի մարտին՝ «Պիկնիկ» խմբի համերգից առաջ․ զինված անձինք կրակ էին բացել հանդիսատեսի վրա և հրդեհել սրահը։ Կասկածյալներից ավագը 31 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 20։ Հարձակման կազմակերպիչները դեռ չեն հայտնաբերվել։




