
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննադատել է երկրի ներսում Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ օտար եւ վերապահությամբ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այն «հարազատ և եղբայրական երկիր» է։
Զենջանի նահանգի պլանավորման խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ Փեզեշքիանն անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ իր այցից առաջ Ադրբեջան՝ որոշ շրջանակներ Իրանում անհանգստություն ու վերապահում էին հայտնել այդ ուղևորության վերաբերյալ։
«Ադրբեջանը մեր բարեկամն է։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ ես չգնամ այնտեղ և համաձայնագիր չկնքեմ, իսկ Իսրայելը գնա և կնքի։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ ես նորմալ հարաբերություններ չունենամ իմ եղբայրների հետ, մինչդեռ Իսրայելը ներթափանցում է այնտեղ։ Սխալը իմն է, ոչ թե նրանցը»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերումն «Անադոլու»-ն։




