ԿարևորՀասարակություն

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Հարավից արեւադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 1600-1700- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր եւ վաղը` օգոստոսի 1-2-ին, կեսօրից հետո հանրապետության  առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Կարդացեք նաև

Back to top button