
Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է «Moscow Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ռուդիկը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։
«Moscow Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին, որն անցկացվեց 21-րդ անգամ, մասնակցել են 8 երկրների ավելի քան 1000 մարզիկներ։




