ԿարևորՀասարակություն

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները, տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը: 

«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները:

Կարդացեք նաև

Back to top button