ԿարևորՔաղաքական

Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:

Հարցուպատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն:

Կարդացեք նաև

Back to top button