ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը կազմում է 40 տոկոս, ցույց են տալիս Reuters/Ipsos-ի նոր հարցման արդյունքները։ Նրա երկրորդ պաշտոնավարման ընթացքում սա արձանագրված ամենացածր թիվն է։ Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիներին շարունակում է մտահոգել տնտեսության և միգրացիայի ոլորտներում Թրամփի քաղաքականությունը։
Թրամփը շարունակում է ամերիկյան հասարակությունը պառակտել։ Նրա աշխատանքը դրական է գնահատում հանրապետականների 83 տոկոսը, մինչդեռ դեմոկրատների միայն 3 տոկոսն է այդպես կարծում։ Անկախ ընտրողների մեկ երրորդն է Թրամփի գործունեությունը դրական գնահատում։
ԱՄՆ նախագահը ընտրարշավի ժամանակ խոստանում էր խթանել ԱՄՆ տնտեսությունը և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ Հարցման համաձայն՝ ամերիկացիները այս երկու հարցում նրա աշխատանքը գնահատում են հակասական՝ նկատի ունենալով վարչակազմի կողմից կիրառվող կոշտ մեթոդները։
Հարցումն անցկացվել է երեք էր, ընդգրկել ԱՄՆ ողջ տարածքը։ Սխալի հավանականությունը 3 տոկոս է։




