
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը շարունակի արգելափակել Գազա մարդասիրական օգնության մատակարարումը և անկլավում չդադարեցնի ռազմական գործողությունները , հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
«Մենք կճանաչենք Պաղեստինի պետությունը սեպտեմբերին՝ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, եթե Իսրայելի կառավարությունը քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար և չպարտավորվի երկարատև և կայուն խաղաղության հասնել՝ թույլ տալով ՄԱԿ-ին Գազայում սովը դադարեցնելու համար անհապաղ վերսկսել մարդասիրական օգնությունը, համաձայնություն տալով հրադադարի հաստատմանը և հստակ հայտարարելով, որ Արևմտյան ափին անեքսիա չի լինի», — ասվում է հայտարարության մեջ։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ մենք կգնահատենք, թե որքանով են կողմերը իրականացրել այս քայլերը։ Ոչ ոք չի ունենա վետոյի իրավունք [Պաղեստինի] ճանաչման վրա՝ որևէ գործողությամբ կամ անգործությամբ։ Սակայն միայն ճանաչումը չի փոխի իրավիճակը տեղում։ Հետևաբար, մենք ձեռնարկում ենք լրացուցիչ անհետաձգելի քայլեր՝ մարդասիրական իրավիճակը մեղմելու համար։ Հորդանանի հետ մարդասիրական օգնություն ենք հասցնում օդային ճանապարհով, վիրավոր երեխաներին Գազայից բրիտանական հիվանդանոցներ ենք տարհանում և ուժեղ ճնշում ենք գործադրում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության վերսկսման համար», — ասվում է տեքստում։




