ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը «Esports World Cup 2025» մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Էր Ռիադում ընթացող «Esports World Cup 2025» շախմատային մրցաշարում հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր՝ Անդրեյ Եսիպենկոյին և դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։

1,5 մլն դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Էր Ռիադում հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը: Մասնակիցները խաղում են նույն դահլիճում, բայց ոչ թե խաղատախտակի, այլ համակարգիչների դիմաց: Մրցույթն անցկացվում է կիբեռսպորտի աշխարհի գավաթի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button