
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի արտահանման սահմանափակումները։ Դրանք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակահատվածում։ Հայաստանում իրացվող վառելիքի 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Ինչպե՞ս կանդրադառնա որոշումը վառելիքի հայաստանյան շուկայի վրա։ Թեմայի շուրջ «Ռադիոլուր»–ը զրուցել է տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանի հետ։




