ԿարևորՄիջազգային

«Աէրոֆլոտի» տեղեկատվական համակարգերում խափանում է գրանցվել

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է իր տեղեկատվական համակարգերում տեղի ունեցած խափանման մասին՝ զգուշացնելով թռիչքների ժամանակացույցի հնարավոր փոփոխությունների մասին։

Ընկերության հայտարարության համաձայն, խափանումները կարող են ազդել մի շարք ծառայությունների վրա՝ հանգեցնելով թռիչքների հետաձգման կամ չեղարկման։ Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետների խումբն աշխատում է իրավիճակի կայունացման և պլանավորված թռիչքների իրականացումն ապահովելու ուղղությամբ։

«Աէրոֆլոտը» վստահեցրել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բնականոն գործունեությունը հնարավորինս շուտ վերականգնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button