Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն են ստացել: Գիշերվա ժամը 2.30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալել են մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեենայով հանդերձ տեղափոխել վարչություն:
40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է պալիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված:
Երկուսն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




