
Իսրայելը շուտով կթույլատրի Հորդանանին և Արաբական Միացյալ Էմիրություններին օդապարիկով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բնակիչներին, հայտարարել է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական գործերով զբաղվող իսրայելական բանակի ստորաբաժանման ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին, Հորդանանը առաջինը կլինի, որն այս կերպ օգնություն կհասցնի։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն ուրբաթ օրը։
Անցյալ տարի՝ գարնան սկզբին, ամերիկյան և բրիտանական զինվորականներն էին օդապարիկներով սնունդ հասցրել Գազա՝ համագործակցելով Հորդանանի, Եգիպտոսի և Ֆրանսիայի հետ,։
ՀԱՄԱՍ-ը, Գազայի բնակիչները, բազմաթիվ օտարերկրյա առաջնորդներ, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության խմբեր ամիսներ շարունակ հայտարարում են, որ Իսրայելի կողմից սննդի մատակարարման սահմանափակումների պատճառով Գազայի բնակչությունը սովի վտանգի տակ է հայտնվել, և որ մարդիկ արդեն սովամահ են լինում։ Իսրայելը հերքում է այդ մեղադրանքները և պնդում, որ չի սահմանափակում մատակարարումները։




