
Կամբոջա-Թաիլանդ սահմանին թեժ մարտեր են սկսվել, հայտնել է Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ սահմանի մոտ գտնվող Տակրաբեի և Տամոանտոմ պատմական տաճարների տարածքում կամբոջական և թաիլանդական ուժերի միջև «կատաղի բախումներ» են սկսվել, քանի որ «թաիլանդական զորքերը հարձակվել են՝ ակնհայտորեն փորձելով գրավել այդ տարածքները»։ Կամբոջական զորքերը, ըստ տեղեկությունների, «արագ և վճռականորեն արձագանքել են՝ հետ մղելով հարձակումը պաշտպանական մանևրներով և պատասխան կրակով»։
Կամբոջայի և Թաիլանդի միջև հարաբերությունները լարվել են մայիսի 28-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որի ընթացքում թաիլանդցի զինվորները կրակ են բացել կամբոջական ռազմական դիրքի վրա Ֆոնգ շրջանի Տեչո Մորոկոտ գյուղում, որը վիճելի տարածքում է և գտնվում է Կամբոջայի Պրեահ Վիհեր նահանգի և Թաիլանդի Ուբոն Ռաչաթհանի նահանգի միջև։ Բախումների հետևանքով մեկ կամբոջացի զինվոր է սպանվել, իսկ մի քանիսը վիրավորվել են։
Հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին՝ Մամբեյի սահմանային շրջաններում, ինչպես նաև Տակրաբեյի, Տամոանտուչի և Տամոանտհոմի տաճարների շուրջ կրկին զինված բախումներ են տեղի ունեցել․ հարցը վերաբերում է տարածքների պատկանելությանը, որի հետ կապված Կամբոջան 2025 թվականի հունիսի սկզբին իրավական կարգավորման համար դիմել է Արդարադատության միջազգային դատարան։ Թաիլանդը, չհամաձայնելով Կամբոջայի այս քայլի հետ, միակողմանիորեն փակել է բոլոր սահմանային անցակետերը՝ ստիպելով Պնոմպենին ձեռնարկել նմանատիպ պատասխան գործողություններ։




