
Starlink արբանյակային կապի համակարգը վերականգնել է աշխատանքը հուլիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած խափանումից հետո»,- հայտարարել է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը։
«Ցանցում առաջացած խնդիրը լուծվել է, եւ Starlink ծառայությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Մենք հասկանում ենք կապի կարեւորությունը եւ ներողություն ենք խնդրում անսարքությունների համար»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Խափանման պատճառը եղել է «հիմնական ցանցի աշխատանքն ապահովող առանցքային ներքին ծրագրային ծառայությունների ձախողումը»,- հայտնել է ընկերությունը։
Կապի խափանոնի հետեւանքներն ամենաշատն զգացել են Ուկրաինայի Զինված ուժերը։ Ռազմաճակատի ողջ լայնքով Starlink-ի տերմինալները չեն աշխատել։
Ուկրաինական բանակը ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր ակտիվորեն օգտագործում է արբանյակային կապի այս համակարգը։




