ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը ու Իսրայելը դեմ են Պաղեստինը  ճանաչելու Ֆրանսիայի որոշմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ X սոցիալական ցանցում նա գրել է, որ այդ հայտարարությունը կանի Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Այսօր չափազանց անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում եւ փրկել խաղաղ բնակչությանը։ Խաղաղություն հնարավոր է։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատում եւ մեծածավալ մարդասիրական օգնություն Գազայի բնակիչներին»,- գրել է Մակրոնը։

Պաղեստինյան պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն քննադատել է՝ որակելով «ահաբեկչությանը պարգեւատրելու քայլ»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի որոշումը անխոհեմ է որակել։

«Սա անպատասխանատու քայլ է, որը միայն ծառայելու է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը եւ խափանելու է խաղաղ գործընթացը։ Դա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերի հիշատակին»,- գրել է նա X-ում։

Կարդացեք նաև

Back to top button