
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» հետ, որի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով։
22-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» հարձակվող Մարիուս Նուբիսին։ 66-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։ 78-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը։

«Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
Պատասխան հանդիպումները հուլիսի 31-ին են։




