ԿարևորՄիջազգային

Միջուկային ծրագրից հրաժարումը պատրանք է. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզիշքիանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պետք է լինեն փոխշահավետ, իսկ ծրագրից հրաժարումը պատրանք է։

«Իրանը պատերազմ չի ուզում, բայց չի կարծում, որ հրադադարը վերջնական է։ Իրանը ողջ ուժով պետք է իրեն պաշտպանի։ Իրանը չի հանձնվել եւ չի հանձնվի։ Մենք դիվանագիտության եւ երկխոսության կողմնակից ենք»,- ասել է նախագահը։

Անդրադառնալով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որ միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները վերջ են տվել Իրանի միջուկային ծրագրին՝ Փեզեշքիանը դա մոլորություն է որակել։

«Մեր միջուկային կարողությունը մեր գիտնականների գլխում է, այլ ոչ թե միջուկային օբյեկտներում»,- ասել է նա։

Տես նաեւ՝ Թրամփը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» կրկին հարվածել Իրանին

Կարդացեք նաև

Back to top button