ԿարևորՀասարակություն

Ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը 29 տարի կալանավայրում անցկացնելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: 

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը կատարվել է գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: 

Արամ Հարությունյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ: Բողոքը վարույթ է ընդունվել:

Կարդացեք նաև

Back to top button