ԿարևորՀասարակություն

Հրդեհներ Երեւան-Մեղրի, Մեղրի- Վարդանիձոր ավտոճանապարհներին

Հուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ այդ` հուլիսի 22-ին, ժամը 16:53-ին ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մարտական հաշվարկներն ու օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվում է բիտումով բարձված բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը․ հրդեհը տարածվել էր դեպի հարակից խոտածածկ տարածք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել էին հրդեհը՝ կանխելով տարածումն ինչպես դեպի բարձված բիտում, այնպես էլ խոտածածկ տարածքից դեպի անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել էին էկոպարեկային ծառայության աշխատակիցները:

Կարդացեք նաև

Back to top button