ԿարևորՄիջազգային

Նուբար Աֆեյանը, Սորոսը, Մասկն ու Շվարցենեգերը՝ նույն ցուցակում

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ ներգաղթյալների ցուցակը, որոնք Ամերիկայում միլիարդատեր են դարձել։ Ցուցակում 125 անուն կա։  Հնդկաստանը ցուցակի 12 միլիարդատերերի ծննդավայրն է, 11-ը ծնվել են Իսրայելում, 11՝- Թայվանում, 9-ը Կանադայում։

Ցուցակում 116-րդ տեղում Նուբար Աֆեյանն է՝ 1,2 մլրդ դոլար կարողությամբ։ Բեյրութում ծնված արմատներով հայ Նուբար Աֆյանը 1975 թվականին ծնողների հետ ընտանիքով  Լիբանանի քաղաքացիական պատերազմից փախել է Մոնրեալ, 1987 թվականին Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է կենսաքիմիայի ճարտարագիտության դոկտորի գիտական աստիճան։ Moderna ընկերության համահիմնադիրն ու ղեկավարն է, որն աշխարհում հայտնի դարձավ Covid-19-ի իր պատվաստանյութով։

Forbes-ի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա նոր ներգաղթյալներին, պատասխանել է՝  խորհուրդը նույնն է, ինչ որ ամերիկացիներին կտար, որոնց նախնիները ԱՄՆ ներգաղթել են ավելի շուտ։ Ըստ նրա՝ պարտադիր չէ լինել ներգաղթյալ, որպեսզի մտածել ներղաթյալի պես։

Ցուցակում նրանից հետո Առնոլդ Շվարցենեգերի անունն է։ Նա 1,2 մլրդ կարողությամբ առաջին անգամ է հայտնվում այս ցուցակում։ Հայտնի դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ Շվարցենեգերը 1947 թվականին ծնվել է Ավստրիայում։

Ցուցակում նաեւ հայտնի Ջորջ Սորոսն  է7,2 մլրդ դոլար կարողությամբ։ Ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ Սորոսը ծնվել է 1930 թվականին Բուդապեշտում՝ Հունգարիայի մայրաքաղաքում։

Իսկ ցուցակը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը՝ 412,6 մլրդ դոլար կարողությամբ։ Նա էլ ծնվել է 1972 թվականին Պրետորիայում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական մայրաքաղաքում։

Կարդացեք նաև

Back to top button