ԿարևորՄիջազգային

Վաշինգտոնում Նաթանյահուի նկատմամբ դժգոհությունն աճում է. Axios

Սպիտակ տանն աճում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ դժգոհությունը, գրում է Axios-ը` հղում անելով ամերիկյան վարչակազմի մի քանի աղբյուրների։

Սիրիայի դեմ հարվածներից հետո Թրամփի վարչակազմում կարծում են, որ Նեթանյահուն «վերահսկողությունից դուրս է եկել» եւ «իրեն խելագարի պես է պահում», հայտնում է հրատարակությունը։

«Նա անընդհատ ռմբակոծում է, ասել է Axios-ի զրուցակիցներից մեկը։ -Դա կարող է խանգարել նրան, ինչ Թրամփը փորձում է անել»,- ավելացրեց է նա։

Սիրիայի դեմ Իսրայելի հարվածները «նախագահին ու Սպիտակ տանը անակնկալի բերեցին»,- նշել է պարբերականի մեկ այլ զրուցակից։ «Նախագահին դուր չի գալիս միացնել հեռուստացույցը եւ տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում այն երկրի վրա, որին Թրամփը խաղաղություն է ցանկանում»։

Անցած շաբաթ Գազայում եկեղեցու ռմբակոծությունից հետո Թրամփը զանգահարել էր Նաթանյահուին եւ բացատրություն պահանջել, ասել է ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա` ավելացնելով. «Այնպիսի տպավորություն է, որ նա [Նաթանյահուն] ամեն օր մի բան անում է»։

Կարդացեք նաև

Back to top button