
Հուլիսի 20-ը նշվում է որպես շախմատի և շախմատի նվիրյալների միջազգային օր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է բոլոր շախմատիստներին, շախմատասերներին և շախմատի նվիրյալներին տոնի առթիվ` նշելով, որ 101 տարի առաջ այս օրը ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, որը համախմբեց աշխարհի բոլոր ֆեդերացիաներին մեկ տանիքի տակ։
«Կոչ ենք անում բոլորին շարունակել տարածել այս հանճարեղ խաղի գեղեցկությունն ու արժեքները, որը դարեր շարունակ եղել է մարդկային մտքի և ստեղծագործականության անբաժանելի մասը»,-ասված է հաղորդագրությունում։




