ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը. ՎեոլիաԹիմը վթարի վայրում է և փորձում է լուծում գտնել

Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել: Անհայտ անձինք ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով, հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

«Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:

Ընկերությունը, որին ապօրինի գործողությունների հետևանքով պատճառվել են թե գույքային, թե ֆինանսական մեծ վնասներ արդեն իսկ դիմել է Ոստիկանություն՝ ապօրինի գործեունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button