ԿարևորՔաղաքական

Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև

Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի մեդիա ֆորումում։

«Խաղաղության պայմանագիրը կարող է անմիջապես ստորագրվել, եթե երկու հարց լուծվի՝ փոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը և լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։

Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», — ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button