Հասարակություն

Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության հերթական 13-րդ համաժողով՝ Երևանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայագիտական  Ուսումնասիրություների Միջազգային ընկերակցությունն իր 13-րդ համաժողովն անցկացնում է Երևանում ՝ Մեսրոպ Մաշցտոցի անվան Մատենադարանի հետ համատեղ: Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը: Նշենք, որ  միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը  հիմնդրեվել է 1981 թվականանին՝ հայագետներ Մայքլ Սթոունի և  Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ: Այն միավորում է ավելի քան 20 երկրներից  400 հարյուրից  ավելի հայագետների:

Ընկերակցության նպատակն է խթանել հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով: Համաժողովի մեկնարկն այսօր իրենց ուղերձներով ողջունել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու հանարպետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի ուղերձը համաժողովի մասնակիցներին է փոխանցել նախագահաի աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև Մատենադարանի կառավարման խորհրդի նորընծա նախագահ Վիգեն Սարգսյանը:

Back to top button