
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող»,- Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան ասել է Սոբհանին։
«Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,-հավելել է դեսպանը։




