ԿարևորՏնտեսական

ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, տեղեկացրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: 

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները ։ 

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը , այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- նշել է խոսնակը:

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում կարծիք էր հայտնել, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։  

«Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։ Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,- սոցցանցում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Կարդացեք նաև

Back to top button