ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն հնարավոր է ուկրաինական ԱԹՍ-ներ ձեռք բերի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին New York Post-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են հնարավոր «գերգործարքը», որի շրջանակներում Ուկրաինան ԱՄՆ-ին կվաճառի պատերազմի փորձարկում անցած ԱԹՍ-ներ` փոխարենը գնելով ամերիկյան զենք։

«Ամերիկացի ժողովուրդը այդ տեխնոլոգիայի կարիքն ունի, դուք ձեր զինանոցում պետք է դա ունենաք»,- ասել է Զելենսկին։

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը նա անվանել է աշխարհում լավագույնը։ Գործարքից այլ մանրամասներ չի ներկայացրել։

 Իր հերթին New York Post-ը գրում է, որ ուկրաինական ԱԹՍ-ները կարողանում են գրոհել ռուսական տարածքների խորքերը։

Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր ՆԱՏՕ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության մասին, ըստ որի` եվրոպական երկրները Ուկրաինայի համար ամերիկյան զենք կգնեն։

Կարդացեք նաև

Back to top button