
Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում,
- մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը,
- մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026 թ.:




