ԿարևորՄիջազգային

Գերագույն ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին հաստատել է Ուկրաինայի նոր վարչապետի պաշտոնում։ Նա կգլխավորի կառավարությունը չորեքշաբթի օրը հրաժարական տված Դենիս Շմիգալի փոխարեն։

39-ամյա Յուլիա Սվիրիդենկոն դարձել է անկախ Ուկրաինայի երկրորդ կին վարչապետը Յուլիա Տիմոշենկոյից հետո։

Սակայն նրանց միջև տարբերությունը հսկայական է. երբ Տիմոշենկոն գլխավորում էր կառավարությունը, նա արդեն ուներ բիզնես կայսրության կառավարման ու քաղաքական հսկայական փորձ և նախագահ դառնալու հավակնություններ։

Ինչպես գրում է BBC-ին, Սվիրիդենկոն այս առումով նրա հակապատկերն է։ Նրա՝ կառավարությունը գլխավորելու մասին խոսակցություններն սկսվել են անցյալ ամռանը։

Փորձագետները կարծում են, որ Նախարարների կաբինետի աշխատանքում էական փոփոխություններ ակնկալելու կարիք չկա. հիմնական որոշումները դեռ կկայացվեն Բանկովայում՝ նախագահի աշխատակազմում։

Կարդացեք նաև

Back to top button