ԿարևորՍպորտ

UEFA-ն որակազրկել է չեռնոգորական ակումբին «Ալաշկերտ»-ի հետ խաղում պայմանավորվածության համար

ՈւԵՖԱ-ն 10 տարով եվրոպական մրցաշարերից հեռացրել է Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ակումբին պայմանավորված խաղերի համար, հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ խախտումները տեղի են ունեցել 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արսենալը» մրցել էր «Ալաշկերտի» հետ: Հայաստանում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Չեռնոգորիայում կայացած պատասխան հանդիպման ժամանակ «Արսենալը» պարտվել է 1:6 հաշվով՝ ավելացված ժամանակում բաց թողնելով երկու գոլ:

ՈւԵՖԱ-ն չի ներկայացրել խաղերի արժանահավատության խախտման մանրամասն փաստեր կամ հնարավոր խաղադրույքային գործարքների մասին տեղեկություններ:

Կարդացեք նաև

Back to top button