ԿարևորՔաղաքական

Որտեղ կրթություն չկա, դրա բացը լրացնում է հանցավոր ենթամշակույթը. Փաշինյան

Հանցավորության վիճակը, իհարկե, մեզ մտահոգում է, բայց դա գլոբալ խնդիր է, «Ռադիոլուրի» հարցին պատասխանելով՝ մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամբողջ աշխարհը թմրաբիզնեսի դեմ պայքարում է, բայց ամեն տարի թմրաբիզնեսի ծավալներն ավելանում են։ Ասենք` մենք չենք կարող կղզիացած լինել, բայց ես հույս ունեմ, որ մեր նոր ռազմավարությունը, որ մենք ընդունել ենք, ավելի էֆեկտիվ կլինի»,- ասել է նա։

Կառավարության ղեկավարը նշել է, որ կրթությունը եւս էական նշանակություն ունի հանցավորության դեմ պայքարում։ Նա շեշտել է, որ երբ կրթությունը թերի է՝ այնտեղ հանցավոր ենթամշակույթ կլինի, որտեղ կրթություն չկա, դրա բացը լրացնում է հանցավոր ենթամշակույթը։

Կարդացեք նաև

Back to top button