ԿարևորՔաղաքական

ՇՀԿ-ին անդամակցությունը տեղավորվում է բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ. Փաշինյան

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությունը տեղավորվում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, այսօր մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։

«Իմիջիայլոց, ուզում եմ ասել` հույս ունեմ, դուք գիտեք, որ մենք նախորդող շրջանում Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ, այսինքն` էնպես չի, որ մենք ինչ ֊որ էսպես ասած զրոյական վիճակից էնտեղ բարև, բար, լուս էլ չունենք, մենք էլ հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում»,- նշել է վարչապետը։

Նա Հայաստանի այս մոտեցումը կապել է նաեւ այդ «կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ»։

Մասնավորապես՝ քննարկվում է այդ կառույցում դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակը վերացնելը հարցը։

«Իհարկե, սա միակ պատճառը չի և ամենամեծ պատճառը չի, բայց սա էլ է մի հանգամանք։ Մենք ուզում ենք բալանսավորված և բալանսավորված քաղաքականությունը շարունակել… Հայաստանը ցանկալի գործընկեր է, սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արևելքում, թե արևմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա»,- ասել է վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button