ԿարևորՔաղաքական

Բրյուսել այցի ժամանակ հարց է հնչել, Հայաստանը ուզո՞ւմ է դառնալ ԵՄ անդամ, ես պատասխանել եմ՝ այո․ Փաշինյան

Բրյուսել այցի ժամանակ հարց է հնչել, արդյոք Հայաստանը ուզո՞ւմ է դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ, ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բարեփոխումների ծրագիր և ռազմավարություն ունենք։ Այդ բարեփոխումները իրականացնելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այդ կետում կա երկու տարբերակ՝ կամ Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ, կամ չեն ընդունում։ Եթե Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ, շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում, ամեն դեպքում Հայաստանը մնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր։ Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու պատճառ չունենք»,- նշել է Փաշինյանը:

Նա ասել է, որ վիզաների ազատակացման գործընթացը բավականին հաջող ընթանում է, չնայած որ շատ բարդ գործընթաց է։ «Մենք մեր գործընկերներին նաև ուշադրության ենք հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպական երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, ու մեր քաղաքացիները մեծ դժվարությունների են հանդիպում»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button